Ուկրաինային չպետք է թույլ տրվեր հեռահար հրթիռային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը, սա «վատ» որոշում էր։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
«Զելենսկին պետք է պատրաստվի բանակցություններ վարել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի շուրջ»,- հավելել է Թրամփը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարեց, որ դեմ է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանին ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածների հասցնելուն, քանի որ դրանք հանգեցնում են հակամարտության էլ ավելի սրման։