Լևանդովսկին կարիերան կարող է շարունակել MLS-ում

«Բարսելոնայի» փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերան կարող է շարունակել MLS-ում:

Ինչպես հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան, նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Չիկագո Ֆայրը»։ Ամերիկյան ակումբը փորձում է համոզել ֆուտբոլիստին տեղափոխվել Միացյալ Նահանգներ՝ առաջարկելով երկու տարվա պայմանագիր և բարձր աշխատավարձ։

Չնայած գայթակղիչ առաջարկին՝ Լևանդովսկին դեռևս վերջնական համաձայնություն չի տվել։ Հաղորդվում է, որ հարձակվողը դիտարկում է նաև եվրոպական և սաուդյան ակումբներից ստացված առաջարկները։

Leave a Comment