Իրանի և Միացյալ Նահանգների միջև Օմանի Մասկատ քաղաքում կայացած միջուկային բանակցությունները թույլ տվեցին Թեհրանին գնահատել Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը և ցույց տվեցին երկու կողմերի շահագրգռվածությունը դիվանագիտական երկխոսությունը շարունակելու հարցում։
Ինչպես հաղորդում է Times of Israel-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Մեր կարծիքով, Մասկատում հանդիպման նպատակն էր գնահատել մյուս կողմի մտադրությունների լրջությունը և հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել։ Բանակցություններից հետո մենք հասանք փոխըմբռնման՝ դիվանագիտական գործընթացը շարունակելու վերաբերյալ», – ասել է Բաղային։