Էլինա Ավանեսյանը առաջադիմել է 11 հորիզոնականով



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների համաշխարհային դասակարգման թարմացված աղյուսակը:

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը բարձրացել է 11 հորիզոնականով և այժմ 158-րդ տեղում է։ Նշենք, որ 23-ամյա թենիսիստուհին հիվանդության պատճառով շուրջ երկու ամսվա ընդմիջումից հետո օրեր առաջ մասնակցել է Չեխիայի Օստրավա քաղաքում կայացած WTA 250 շարքի մրցաշարին։ Նա հաղթական մեկնարկ է ապահովել, սակայն դրանից հետո ավարտել է ելույթը։

Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել բելառուս Արինա Սաբալենկան։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment