Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 10-ին – Armenia Today

Հայաստանի մարզերում փետրվարի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 3-5 աստիճան, երեկոյան՝ 2-4 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է -3-ից -1 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -0-ից -2 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 0-ից -3 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 1-5 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-5 աստիճան։

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-ից -3 աստիճան ցուրտ։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 3-5 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 3-6 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը -0-ից -3 աստիճան։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 2-5 աստիճան։

Արցախում փետրվարի 10-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 1 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև -1 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment