Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա առանց ԱՄՆ-ի հետ խորհրդակցելու. Իրանի ԱԳՆ – Live News

Առանց ԱՄՆ-ի հետ նախնական խորհրդակցելու Իրանին հարված հասցնելու հավանականություն Իսրայելի կողմից չկա։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ փորձը ցույց է տալիս, որ Իսրայելի կողմից ձեռնարկված միջոցառումները միշտ իրականացվում են Միացյալ Նահանգների համաձայնությամբ և համագործակցությամբ։

Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Իրանը վճռականորեն կարձագանքի երկրի վրա ցանկացած հարձակման։

Leave a Comment