Մարտի 2-ից սկսած ֆիզիկական անձինք, ովքեր ներկայացնում են հայտարարագիր, կարող են Պետական եկամուտների կոմիտեում ստանալ տարվա ընթացքում իրենց ծախսած սոցիալական կրեդիտները: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Անցած տարի ընդունված օրենքով՝ հայտարարագրերը ներկայացնելու կամ հաստատելու ժամանակահատվածը մարտի 2-ից նոյեմբերի 1-ն է: Մարտի 2-ն այն ամենամոտ ժամկետն է, երբ հնարավոր է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել դիմումը, լրացնել սոցիալական կրեդիտների վերադարձի հայտը և ստանալ սոցիալական կրեդիտները»,- նշեց նա:
Հակոբյանը հավելեց, որ քննարկվում է նաև առողջապահական ծախսերի մասով ավելի մեծ փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը: