ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ստացել է և սիրով ընդունել է ԱՄՆ նախագահ Թրամփի հրավերը սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը։
Նախատեսվում է, որ նիստը տեղի կունենա Վաշինգտոնում՝ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում, որը դեկտեմբերին պաշտոնապես վերանվանվել է Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտ։
Թրամփի վարչակազմը նախատեսում է այս հանդիպումն օգտագործել Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրագործման առաջմղման, ինչպես նաև տարածաշրջանի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով։