Ռաֆիկ Ալեքսանյանը դարձել է Եվրոպայի MMA երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Ալեքսանյանը (61.2 կգ) դարձել է 2026 թվականի Եվրոպայի MMA առաջնության բրոնզե մեդալակիր՝ երիտասարդական A կատեգորիայում։

Կիսաեզրափակչում նա պարտվել է իտալացի Մասիմիլիանո Մացցային։

Ավելի վաղ Ալեքսանյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Քանան Ալիևին։

Leave a Comment