Փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
