Այսօր՝ ժամը 17։00–21։00-ն, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չի նախատեսվում




 


Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, այսօր՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։ 


 


«Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։


 


 Երևանի մետրոպոլիտեն


 


 


Leave a Comment