ԱԺ նիստերի օրակարգում 29 հարց կլինի

ԱԺ նիստերի օրակարգում 29 հարց կլինի

Փետրվարի 9-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու փետրվարի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց:

Լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment