Ֆլորիդա նահանգի շրջաններից մեկում ոստիկանությունը սկսել է երեխաներին պաղպաղակ բաժանել՝ այն գնելով թմրավաճառներից բռնագրավված միջոցների հաշվին, հաղորդում է տեղի ոստիկանությունը։
«Ամենահաճելին այն է, որ այս ամենը գնվել է թմրանյութերի վաճառքից առգրավված գումարներով»,-նշել է Օրինջ շրջանի շերիֆ Դոն Բարնսը Facebook-ում հրապարակված։
Շերիֆը ընդգծել է, որ հյուրասիրության համար որևէ մեկից վճար չի գանձվում։