
Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ընթանում է մինչև 16 և 18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային երկրորդ օրը, 10մ օդամղիչ ատրճանակ մինչև 18 տարեկան տղաների պայքարում, Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մրցաձևի հաղթող իտալացի Քուարտա Լորիսին Սարգսյանը զիջել է ընդամենը 1 միավոր։
Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները՝ ստորև
10մ օդամղիչ հրացան սոլո մրցաձև.
Մ16տ. / Դավիթ Խաչատրյան – 4-րդ տեղ,
10մ օդամղիչ ատրճանակ անհատական պայքար.
Մ18տ. / Արմեն Գևորգյան – 9-րդ տեղ,
Մ16տ. / Արտակ Ամիրյան – 23-րդ տեղ։