Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում, փետրվարի 6-ին, տրվեց 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը։ Միլանի հանրահայտ «Սան Սիրո» մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությանը հայկական դրոշը ներկայացրել է գեղասահքի սպորտային զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը:
Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ, որոնք հանդես կգան երեք մարզաձևերում՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ և գեղասահք։
Դահուկավազք
Փետրվարի 7, 16:00 (Հայաստանի ժամանակ) – Կատյա Գալստյան (20 կմ սկիաթլոն, կանայք)
Փետրվարի 8, 15:30 – Միքայել Միքայելյան (20 կմ սկիաթլոն, տղամարդիկ)
Փետրվարի 12, 16:00 – Կատյա Գալստյան (10 կմ ազատ ոճ, կանայք)
Փետրվարի 13, 14:45 – Միքայել Միքայելյան (10 կմ ազատ ոճ, տղամարդիկ)
Լեռնադահուկային սպորտ
Փետրվարի 14, 13:00 – Հարություն Հարությունյան (Հսկա ոլորավայրէջք)
Փետրվարի 16, 13:00 – Հարություն Հարությունյան (Ոլորավայրէջք)
Գեղասահք
Փետրվարի 15, 22:45 – Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին (Կարճ ծրագիր)
Փետրվարի 16, 23:00 – Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին (Ազատ ծրագիր)
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները ունեն միջազգային խոշոր մրցաշարերի փորձ, և ակնկալիքները մեր պատվիրակությունից բավականին մեծ են՝ հատկապես դահուկավազքի և գեղասահքի մրցումներում: