Ադրբեջանը բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ադրբեջանը բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)՝ հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ:

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը կարճ ծրագրում հանդես է գալու Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ «Արցախ» անվանումը կրող երաժշտության օգտագործումը Օլիմպիական խաղերի շրջանակում ունի քաղաքական ենթատեքստ եւ հակասում է Օլիմպիական խարտիայի սկզբունքներին, գրում է Apa.az-ը։

Նշենք, որ Կարինա Հակոբյանը եւ Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրով հանդես կգան փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրում օլիմպիական սառույց դուրս կգան փետրվարի 16-ին:

Օլիմպիական Միլան մեկնելուց առաջ Կարիան Ակոպովա- Նիկիտա Ռախմանին զույգը վերջին մարզումն անցկացրեց Երեւանում, որին հետեւել էր NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment