Նորվեգիայի նախկին վարչապետը՝ սկանդալի կենտրոնում

Նորվեգիայի նախկին վարչապետը՝ սկանդալի կենտրոնում

Նորվեգիայի ոստիկանությունը քրեական հետաքննություն է նախաձեռնել նախկին վարչապետ Թուրբյորն Յագլանդի և Ջեֆրի Էփշտեյնի միջև կոռուպցիոն կապի կասկածով. այս մասին հայտնի է դարձել Էփշտեյնի գործի հրապարակված նյութերից։

Ներկայումս 75-ամյա Յագլանդը Նորվեգիայի վարչապետ է եղել 1996–1997 թվականներին։ Հետագայում նա 2009–2019 թվականներին զբաղեցրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ 2009–2015 թվականներին ղեկավարել է Նորվեգական Նոբելյան կոմիտեն, որը շնորհում է Նոբելյան խաղաղության մրցանակը։

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի Økokrim ստորաբաժանման ղեկավար Պոլ Կ. Լյոնսեթը հայտարարել է. «Մենք կարծում ենք, որ կան բավարար հիմքեր քննություն սկսելու համար, հաշվի առնելով, որ նա Նոբելյան կոմիտեի նախագահի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոններ է զբաղեցրել այն ժամանակահատվածում, որին վերաբերում են հրապարակված փաստաթղթերը»։

Նրա խոսքով՝ Յագլանդը կասկածվում է «ծանրացուցիչ հանգամանքներով կոռուպցիայի» մեջ։ Økokrim-ը կստուգի, թե արդյոք նա «պարգևներ և փոխառություններ» է ստացել իր պաշտոնեական դիրքի հետ կապված։

Ոստիկանությունը Նորվեգիայի ԱԳՆ-ից պահանջել է հանել Յագլանդի դիվանագիտական անձեռնմխելիությունը։

Յագլանդի փաստաբան Անդերս Բրևսեթը հայտարարել է, որ իր պաշտպանյալը մտադիր է համագործակցել հետաքննության հետ։

Leave a Comment