Հայաստանում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել. Գևորգ Պապոյանն ամփոփել է 2025թ.-ը

2025-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,1 տոկոս է եղել, ավելի բարձր, քան 2024-ին. տարեկան ամփոփիչ ասուլիսին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով թե՛ ոլորտային այլ ցուցանիշները, թե՛ 2026-ին նախատեսված անելիքները:

Արդյունաբերության լավագույն ցուցանիշները ևս, նախարարի խոսքով, արձանագրվել են 2025թ.-ին: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի համեմատ աճել է մոտ 4.7 տոկոսով և 2025-ին դարձել արդեն 3 տրիլիոն 138 մլրդ դրամ: Պապոյանը բերել է նաև օրինակ. Հայաստանը մետաղի ջարդոն արտահանող երկրից վերածվել է ապրանք արտադրող երկրի: Ներդրումներ են գեներացվել, և միայն 8 գործարան այս ոլորտում է ստեղծվել՝ 1000 և ավելի աշխատատեղով:

Անցած տարի՝ նախանցած տարվա համեմատ խաղողի մթերումն իրականացվել է մոտ 70 տոկոս ավելի. այս դեպքում 2024-ին մթերվել է 164 հազար 200 տոննա, իսկ 2025-ին՝ 200 հազար տոննա: Որպեսզի միայն գինի չարտադրվի ու արտահանվի, համաշխարհային տենդենցին արձագանքելով, ուշադրություն է դարձվելու գինու տուրիզմի զարգացմանը: Նախարարի խոսքով, Կառավարությունը մտադիր է ներդրում անել Եղեգիս և Արենի համայնքներում՝ ստեղծելով գինու և ագրոտուրիզմի կլաստերներ:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Leave a Comment