Քաղաքացուն խոշտանգած քրեական ոստիկանին դատարանը տնային կալանք է տվել, իսկ այլ դեպքերում ․․․

Քրեական ոստիկանության Երևանի վարչության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։   

Նշենք, որ փետրվարի 4-ին  նախաձեռնվել է քրեական վարույթ, հաջորդ օրը՝ դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ (խոշտանգում )հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք` 4 օր առաջ համացանցում կադրեր են տարածվել, որտեղ Քրեական ոստիկանության Երևանի վարչության ծառայող Հայկ Հակոբյանը հայհոյանքներ հնչեցնելով հարվածներ է հասցնում քաղաքացուն։

Քաղաքացուն խոշտանգած օպերին տնային կալանք են տվել

Leave a Comment