ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է իր և կուսակցության միջև առկա տարաձայնություններին։ Պատգամավորի ճեպազրույցը կետերով ներկայացնում ենք ստորև․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իմ աշխատանքի համար ինձ պետք է շնորհակալություն հայտներ, ասացիք՝ մեդալ տար, դեմ չէի լինի, բայց ինձ ինձ հայտարարվել է խիստ նկատողություն, ինչը ես չեմ ուզում մեկնաբանեմ։
- Ալեն Սիմոնյանի հայտարարության հիման վրա ինձ հրավիրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ամիսներ շարունակ այդ հարցը քննվել է և կայացվել է որոշում, ինչի մասին վարչապետը ասեց, ինչը ես չեմ ընդունում։
- Ես ոչ բացառում եմ, ոչ էլ կարող եմ հաստատել, որ Գլխավոր դատախազը կգա իմ հետևից։
- ՔՊ-ի դեմ խոսելը բացառվում է։ Ես մշտապես առաջնորդվել եմ ՔՊ գաղափարներով, որդեգրած սկզբունքներով, և եթե դրանք կհակասեն կուսակցության որևէ անդամի, դա իր խնդիրն է։ Բայց դա երբեք չի կարող հակասել ՔՊ-ի հայտարարած սկզբունքներին և հեղափոխության բերած արժեքներին։
- Այսօր ՔՊ-ում կան մարդիկ, որոնք հեղափոխության հետ կապ չունեն, անգամ դեմ են եղել հեղափոխությանը․ կա՛մ ընդհանրապես չեն մասնակցել, կա՛մ շեղվել են, կա՛մ հետագայում են միացել թիմին։ Նորմալ է, կուսակցությունը կարող է մեծանալ։