Ոստիկանական բաժանմունքում քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի հանդեպ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր՝ ոստիկանը բռնություն է գործադրում քաղաքացու նկատմամբ։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ կասեցվել են նրա լիազորությունները։
