Մեսսիի որոշումը «Բարսելոնայի» նախագահի ընտրությունների վերաբերյալ

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր չէ ազդեցություն ունենալ կատալոնական ակումբի նախագահական ընտրությունների վրա, թեև կարող էր զգալի թվով ձայներ ապահովել, եթե հրապարակայնորեն սատարեր թեկնածուներից որևէ մեկին։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ արգենտինացին ներկայումս ամբողջովին կենտրոնացած է 2026 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստության վրա։ Միևնույն ժամանակ, Մեսսին ցանկություն ունի ապագայում վերադառնալ «Բարսելոնա», սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով։

«Ռեալի» նախագահի ընտրությունները կկայանան մարտի 15-ին։ Բացի ակումբի գործող ղեկավար Ժոան Լապորտայից, առաջադրվելու մտադրություն են հայտնել Վիկտոր Ֆոնտը, Խավի Վիլաժոանան և Մարկ Սիրիան։

Leave a Comment