ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Ամերիկացիները պետք է մտածեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա հեռանալու մասին. հայտնել է Իրանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Մշակեք Իրանից հեռանալու ծրագիր, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելին, դեսպանատունը զգուշացրել է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է սպասեն ինտերնետի խափանումների Իրանում։ ԱՄՆ քաղաքացիները Իրանում ձերբակալվելու բարձր ռիսկի տակ են, և ԱՄՆ անձնագրի կամ ԱՄՆ-ի հետ կապերի ցուցադրումը կարող է հանգեցնել ձերբակալության, ընդգծել է դեսպանատունը։