Նրանք երկու հրաշալի առաջնորդներ են, երկար տարիներ կռվnւմ էին միմյանց դեմ, և մենք դա շատ արագ լուծեցինք․ Թրամփը՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին



Tert.am-ը գրում է․


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Աղոթքի նախաճաշի իր ելույթում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով, որ իրեն հաջողվել է հարթել հակամարտությունը։



«Մեկ տարում ես հարթել եմ կատաղի պատերազմներ, ինչպիսիք էին Կամբոջան ու Թաիլանդը, Կոսովոն ու Սերբիան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը»,-նշել է նա։

Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին անվանել է երկու հրաշալի առաջնորդներ, և նշել է, որ նրանք երկար տարիներ կռվում էին միմյանց դեմ:


«Եվ մենք դա շատ արագ լուծեցինք»,-ընդգծել է Թրամփը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment