Վերջին տարիներին Ազգային պատկերասրահը ոչ միայն վերանորոգվել ու արդիականացվել է, այլև էականորեն հարստացրել է իր հավաքածուն։ Այն համալրվել է նոր արժեքավոր գործերով։ Պատկերասրահը պետական միջոցներով, ինչպես նաև սեփական եկամուտներով ու մասնավոր աջակցությամբ 2020-25 վերանորոգել ու արդիականացրել է գլխավոր մասնաշենքն ու 6 մասնաճյուղեր։ Դարձել է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան մշակութային հարթակ՝ հավատարիմ մնալով իր հիմնական առաքելությանը։