Այս պրոթուրքական թավշյա տրնգին՝ իբր խաղաղության շուրջ, մեզ տանում են աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արման Աբովյան

Վստահելի միջազգային աղբյուրների համաձայն՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ակնկալվող բանակցությունները կանգնած են ձախողման եզրին։ Իրանն ամենևին չի պատրաստվում զիջումների գնալ իր հրթիռային ծրագրի հարցում, մինչդեռ ամերիկյան կողմը փաստացի առաջ է քաշում Իրանի հրթիռային զինաթափման պայմանը։

Սա վատ է։

Շատ վատ։

Եվ եթե Հայաստանի իշխանությունների մոտ դեռ գոնե մի կաթիլ խելք ու բանականություն է մնացել, ապա նրանք պարտավոր են քաղաքավարի, բայց հստակ կերպով խնդրել ամերիկյան կողմին հետաձգել Ջեյ Դի Վենսի այցը մեր տարածաշրջան։

Ոչ թե զբաղվել PR-ով՝ սաուդական «տանիքի» ներքո, ադրբեջանցիների և թուրքերի հետ միասին քարոզելով միֆական «խաղաղություն», որը իրականում գոյություն չունի, և տարածելով մնացած նախընտրական, կեղծ ու նողկալի քարոզչությունը։

Պետք է հիշեցնել հայկական իշխանություններին, որ կյանքը գոյություն ունի նաև ընտրություններից հետո, և այս պրոթուրքական թավշյա տրնգին ՝ իբր խաղաղության շուրջ, մեզ տանում են այնպիսի աշխարհաքաղաքական փակուղու մեջ, որ երկիրը պարզապես կարող է չդիմանալ։

Ի դեպ, եթե ինչ-որ մեկը տեղյակ չէ, Վենսի այցը նախատեսված է փետրվարի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։

Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment