«Ի՞նչ ենք մենք անում, որ ընտրություններին բարձր մասնակցություն ապահովվի՝ բոլոր հնարավոր ձևաչափերով բացատրում ենք, թե ինչ է նշանակում չմասնակցելը». Քրիստինե Վարդանյան. «Ա1+»

«Երկրներ կան, որտեղ, օրինակ, հարկերը բարձր են և մի փոքր էլ բարձրացնելու զգուշացումով կարող ես ընտրություններին ավելի բարձր մասնակցություն ապահովել։ Բայց պետք է հասկանալ՝ Հայաստանում դա կաշխատի՞, թե՞ հակառակ ազդեցությունը կունենա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ խոսելով ընտրություններին մարդկանց քվեարկությունը պարտադիր դարձնելու թեմայից։

Պատգամավորը գտնում է, որ այն ուժը, որը ընտրություններին մասնակցելը պարտադիր դարձնելու նախագիծ կներկայացնի, «ավելի վատ դիրքում կհայտնվի»։ Բացի այդ՝ Ազգային ժողովում ընդդիմությունը չունի որևէ նախագծի ընդունումն ապահովելու ռեսուրս, մանդատների բավարար քանակ։ Քրիստինե Վարդանյանը ասում է, որ իրենք փորձում են կարևոր նախագծերի նկատմամբ հանրային հետաքրքրություն բարձրացնել, որ իշխանությունը ստիպված լինի այն ընդունել։ Բայց դա էլ օգուտ չի տալիս։ Եվ հիշեցնում է կենսաթոշակների ինդեքսավորման մասին իրենց նախագիծը, որը մերժվեց։

«Ի՞նչ ենք մենք անում, որ ընտրություններին բարձր մասնակցություն ապահովվի՝ բոլոր հնարավոր ձևաչափերով բացատրում ենք, թե ինչ է նշանակում չմասնակցելը, որ դա իշխանությանը քվե տալ է նշանակում»,- հավելեց նա։

Քրիստինե Վարդանյանը նաև ասաց, որ Դաշնակցություն կուսակցության պատվերով մասնագետներն մշակում են մի զեկույց, թե Հայաստանի սահմանների ապաշրջափակումից հետո ինչպես պետք է պաշտպանել մեր տնտեսությունը արտաքին հնարավոր հարձակումներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment