Այսօր կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների այս տարվա արդեն երկրորդ հանդիպումը: Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում էին ստանալու համար «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը: Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են կայուն խաղաղության ուղղությամբ, թե՞ դեռևս գործ ունենք փխրուն և արտաքին ազդակներից կախված պայմանավորվածությունների հետ։
Այս և մի շարք այլ առանցքային հարցերի «Հեռնակար»-ի տաղավարում անդրադարձել է Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ փորձելով պարզաբանել նաև, թե ինչ քաղաքական ուղերձներ և ռազմավարական հաշվարկներ են թաքնված վերջին զարգացումների հետևում, ի՞նչ դեր կարող են ունենալ տնտեսական և հասարակական կապերը խաղաղության գործընթացում, և որքանո՞վ է միջազգային հանրությունը փորձում այս փուլը դարձնել անշրջելի։
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում: