4 փետրվարի 2026 – 18:01 AMT
PanARMENIAN.Net – Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանը X-ի իր էջում գրել է, որ հայ-թուրքական սահմաը կբացվի մարտին, հայտնում է Aysor.am-ը:
«Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացումը սպասվում է մարտ ամսին։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի կայունացումը մեծապես կախված է այն քայլերից, որոնք առաջիկայում կձեռնարկի Թուրքիան»,-գրել է Փայլանը։
Ավելի վաղ, Փայլանն ասել էր, որ հայ-թուրքական սահմաը կբացվի հունվարից հետո: