«Դա վարչապետի գործն է, վարչապետն անում է այն, ինչ ճիշտ է գտնում»․ Սրբուհի Գալյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

Այսօրվա ասուլիսում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարց ուղղվեց՝ հստակ նշեք Սահմանադրության այն հոդվածը, որով վարչապետը լիազորվում է ասելու, թե ով է երկրում կաթողիկոս կամ եպիսկոպոս, ով պետք է կարգալույծ արվի, ով՝ ոչ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խառնվում եկեղեցու գործերին, ԱԱԾ-ականներին ուղարկում հոգեւորականների մոտ։

«Տարբերություն կա՞՝ քաղաքացին կասի, թե՞, օրինակ, նախարարը կամ վարչապետը։ Ձեր կարծիքով՝ վարչապետը զրկվա՞ծ է քաղաքացու իրավունքներից։ Վարչապետը նաեւ քաղաքացի է։ Դա վարչապետի գործն է, վարչապետն անում է այն, ինչ ճիշտ է գտնում։ Եվ հիմա դուք ինձ հարցեր եք տալիս, թե ինչո՞ւ է այսպես անում, ինչո՞ւ է այնպես անում, որովհետեւ այսօր վարչապետն է մեր պետության վարչապետը»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

«Որեւէ մեկը եկեղեցու գործերին չի միջամտում, մենք խոսում ենք անբարեխիղճ եկեղեցականների մասին։ Որպես կրոնական կազմակերպության մասնակից՝ յուրաքաչյուր հայ քրիստոնյա իրավունք ունի բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք տեսնում է։ Եթե դա անում է այն անձը, ով այդ խնդիրների վերհանմանն ավելի մեծ հասանելիություն ունի, սա ոչ մի կետով չի նշանակում, որ այդ երեւույթը վատն է։ Սա չպետք է ներկայացնել այն լույսի ներքո, որ մենք գործ ունենք ծայրահեղ վատ երեւույթի հետ։ Ո՞վ է ասել, որ, օրինակ, եկեղեցականը պետք է իրավունք կամ հնարավորության ունենա զինված հեղաշրջում իրականացնել»,- հավելեց Սրբուհի Գալյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment