Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վստահեցնում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Այս մասին նա խոսել է այսօրվա ասուլիսի ընթացքում։
«Միշտ նշել եմ, նորից կնշեմ, որ չի կարելի պատսպարվել քաղաքական հայացքի, մարդու ստատուսի, կարգավիճակի հետևում ու կատարել հանցանք կամ ենթադրել հանցանք, և հետո խոսել քաղաքական ինչ-որ հետապնդումների մասին: Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրում, որ քո կատարած արարքներին հետո պետք է պարտադիր տրվի քաղաքական ենթատեքստ»,-ասել է Գալյանը։