https://arm.sputniknews.ru/20260204/amn-iran-banakcutjunnery-turqiajic-oman-en-teghapvokhvum-zlm-98375971.html
ԱՄՆ-Իրան բանակցությունները Թուրքիայից Օման են տեղափոխվում. ԶԼՄ
ԱՄՆ-Իրան բանակցությունները Թուրքիայից Օման են տեղափոխվում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Պարբերականի տվյալներով` նման առաջարկ է արել Թեհրանը, ԱՄՆ վարչակազմը համաձայնել է։ 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T11:29+0400
2026-02-04T11:29+0400
2026-02-04T11:30+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
օման
թուրքիա
բանակցություն
միջուկային ծրագիր
աբբաս արաղչի
սթիվեն ուիտկոֆ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87677900_0:60:3534:2048_1920x0_80_0_0_1e3be94bc67f8e96b1f9ef9f6233bff7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Թուրքիայից Օման կտեղափոխվեն, հայտնում է «Axios»-ը։Պարբերականի տեղեկություններով՝ Իրանը պահանջել է փոխել փետրվարի 6–ին կայանալիք ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրը և ձևաչափը։ Թեհրանը ցանկանում է անցկացնել դրանք երկկողմ ձևաչափով` միայն ԱՄՆ-ի հետ, այլ ոչ թե որպես դիտորդ մի քանի արաբական և մուսուլմանական երկրների մասնակցությամբ։Պարբերականի համաձայն՝ Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքին։ Տարածաշրջանի մյուս երկրների` Օմանում կայանալիք բանակցություններին մասնակցելը–չմասնակցելու հարցը շարունակվում է քննարկվել։Ակնկալվում է, որ բանակցային խմբերը կգլխավորեն ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։Ավելի վաղ հայտնել էին, որ Ուիտկոֆը և Արաղչին բանակցությունները կանցկացնեն Ստամբուլում։Փեզեշքիանը հանձնարարել է Արաղչիին բանակցություններ վարել ԱՄՆ–ի հետ. հայտնի են պայմանները
իրանի իսլամական հանրապետություն
ամն
օման
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87677900_755:0:3486:2048_1920x0_80_0_0_0fa9e7fdd7ff1463d3b32447c93c1cf2.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, օման, թուրքիա, բանակցություն, միջուկային ծրագիր, աբբաս արաղչի, սթիվեն ուիտկոֆ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, օման, թուրքիա, բանակցություն, միջուկային ծրագիր, աբբաս արաղչի, սթիվեն ուիտկոֆ
Պարբերականի տվյալներով` նման առաջարկ է արել Թեհրանը, ԱՄՆ վարչակազմը համաձայնել է։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Թուրքիայից Օման կտեղափոխվեն, հայտնում է «Axios»-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Իրանը պահանջել է փոխել փետրվարի 6–ին կայանալիք ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրը և ձևաչափը։ Թեհրանը ցանկանում է անցկացնել դրանք երկկողմ ձևաչափով` միայն ԱՄՆ-ի հետ, այլ ոչ թե որպես դիտորդ մի քանի արաբական և մուսուլմանական երկրների մասնակցությամբ։
Իրավիճակին քաջածանոթ աղբյուրը հայտնել է, որ դա պայմանավորված է իրանցիների ցանկությամբ` բանակցությունները միջուկային հարցերով սահմանափակելու և չքննարկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են հրթիռային ծրագիրը և պրոքսի-խմբավորումները, որոնք առաջնահերթ են տարածաշրջանի մյուս երկրների համար։
Պարբերականի համաձայն՝ Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքին։ Տարածաշրջանի մյուս երկրների` Օմանում կայանալիք բանակցություններին մասնակցելը–չմասնակցելու հարցը շարունակվում է քննարկվել։
Ակնկալվում է, որ բանակցային խմբերը կգլխավորեն ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։