ԱՄՆ արդարադատության նախարարությունը (DOJ) իր կայքից հեռացրել է մանկապղծության մեղադրանքով դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի գործին առնչվող հազարավոր փաստաթղթեր այն բանից հետո, երբ զոհերը հայտարարել են, որ դրանցում բացահայտվել են իրենց ինքնությունները, գրել է BBC-ն։
Էփշտեյնի գործով տուժողների փաստաբանների խոսքով՝ հունվարի 30-ին հրապարակված նյութերը «գլխիվայր են շրջել» գրեթե 100 տուժածի կյանքը։
Փաստաթղթերում ներառված են էլեկտրոնային հասցեներ, մերկ լուսանկարներ, որոնց միջոցով նույնականացնել են ենթադրյալ զոհերի անուններն ու դեմքերը։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ բոլոր նշված նյութերը հեռացվել են, իսկ թույլ տրված սխալները պայմանավորված էին «տեխնիկական կամ մարդկային գործոնով»։
Էփշտեյնն ամերիկացի ֆինանսիստ էր, որը հայտնի էր սկանդալներով։ Նա շատ հարուստ մարդկանց և քաղաքական գործիչների հետ էր շփվում։ 2019-ին նրան ձերբակալել էին անչափահասների սեռական շահագործման և մանկապղծության մեղադրանքով։ Նրան կալանավորել էին, բայց նա բանտում մահացել էր․ պաշտոնապես հայտարարել էին ինքնասպանության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը ևս կապվում է նրա հետ։ Էփշտեյնը տարիներ առաջ նրա շրջապատից էր, իսկ Թրամփի վարչակազմի Արդարադատության նախարարությունը ղեկավարում էր այն քրեակատարողական համակարգը, որտեղ 2019-ին Էփշթեյնը մահացել էր։
Կարդացեք նաև՝
Թրամփի այցին զուգահեռ՝ Մեծ Բրիտանիայում ակտիվիստները ցուցադրել են նրա և Էփշտեյնի նկարները
Կոնգրեսը Թրամփի վարչակազմին պարտավորեցրել է հրապարակել Էփշտեյնի գործի նյութերը
