Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

4 փետրվարի 2026 – 10:24 AMT

PanARMENIAN.Net – Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ։

Փետրվարի 4-ին նրան է շնորհվելու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը, որին արժանացել է նաև Ալիևը:

Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։

Leave a Comment