
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է CNN-ի լրագրողին և մեղադրել նրան ստելու մեջ։ «Դուք ամենավատ լրագրողն եք։ CNN-ը վարկանիշ չունի ձեզ նման մարդկանց պատճառով»,- ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը։
«Չեմ կարծում, թե երբևէ տեսել եմ ձեզ ժպտալիս։ Ես ձեզ ճանաչում եմ 10 տարի, և երբեք ժպիտ չեմ տեսել ձեր դեմքին։ Գիտե՞ք, թե ինչու չեք ժպտում։ Որովհետև ճշմարտությունը չեք ասում»,- շարունակել է Թրամփը։
Լրագրողը Թրամփին հարցրել էր ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ հրապարակված վերջին ֆայլերի մասին։