ԿԲ-ն սահմանափակում է բանկային քարտերով վճարումների միջնորդավճարները

Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել սահմանափակել բանկային քարտերով իրականացվող անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների առավելագույն չափերը։
Այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից, որի արդյունքում միջնորդավճարները միջինում գրեթե կրկնակի կնվազեն։

Մասնավորապես, ARCA քարտերով վճարումների դեպքում միջնորդավճարը կկազմի առավելագույնը 0.5%, իսկ միջազգային քարտերի դեպքում՝ 0.9%, այսօր հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Leave a Comment