Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Խերսոնի մարզի երկու գյուղերի, գազամատակարարումը դադարեցվել է

https://arm.sputniknews.ru/20260203/ukrainaji-zu-n-harvatsel-e-khersvoni-marzi-erku-gjugheri-gazamatakararumy-dadarecvel-e-98362627.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1e/84445750_0:394:960:1114_1920x0_80_0_0_454cac62e2051ca1688a5eee372bc6f7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, խերսոն

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, խերսոն

Բաժանորդագրվել

Ուկրաինայի ԶՈւ-ն հրետանային հարված է հասցրել նաև Լյուբիմովկա գյուղին:

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ուկրաինական զորքերը հարվածներ են հասցրել Խերսոնի մարզի երկու գյուղերի։ Այս մասին հայտնել է Կախովկայի մունիցիպալ շրջանի ղեկավար Պավել Ֆիլիպչուկը։

«Ուղիղ հարվածի հետևանքով Չեռնյանկայում բնակելի տուն է ավերվել։ Վնասվել են տանիքը և կրող պատերը։ Գազամատակարարումը դադարեցված է»,-գրել է Ֆիլիպչուկն իր Telegram-ալիքում։

Բացի այդ, նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերը հրետանային հարված են հասցրել Լյուբիմովկա գյուղին։

«Մի քանի արկ ընկել է ափամերձ գոտում»,-հստակեցրել է շրջանի ղեկավարը։

Ֆիլիպչուկի տվյալներով՝ գնդակոծությունների հետևանքով զոհեր չկան։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment