
Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։ Այս մասին գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում մարդկանց խոշտանգելով և հայհոյելով փորձում ցուցմունք կորզել։
Լրագրողի տեսանյութը