Էլինա Ավանեսյանը 169-րդն է․ WTA

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է, չնայած նրան, որ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում պարտվել էր Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը 169-րդն է։

WTA դասակարգման աղյուսակի առաջին տասնյակը․

1 (1). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 10 990 միավոր
2 (2). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 7978
3 (5). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 7610
4 (4). Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ)՝ 6680
5 (3). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 6423
6 (6). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 6103
7 (7). Միրա Անդրեեւա (Ռուսաստան)՝ 4731
8 (8). Ժասմին Պաոլինի (Իտալիա)՝ 4267
9 (10). Բելինդա Բենչիչ (Շվեյցարիա)՝ 3342
10 (12). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)՝ 3205

Leave a Comment