Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի. նախարար – CIVILNET

Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի։ Այս մասին փետրվարի 3-ին ասուլիսին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Նախարարը նաև նշել է, որ դեռևս մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չկա։ «Մենք շարունակել ենք ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները, մասնավորապես և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Չինաստանի, և՛ Կորեայի, և՛ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չունենք»,- ասել է նախարարը։ Խուդաթյանի խոսքով՝ մոդելի ընտրության հարցը կիրականացվի արդեն 2026-ին կամ 2027-ին, ըստ նրա՝ շատ շտապելու անհրաժեշտություն չկա։ «Կախված մոդելի ընտրությունից կորոշվի նաև որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև դուք գիտեք, որ մոդուլային ատոմականների սիստեմը լայն տարածված […]

Leave a Comment