https://arm.sputniknews.ru/20260203/hh-energahamakargy-tekhnikapes-karvogh-e-miacats-linel-4-harevani-het-khudatjan-98345514.html
ՀՀ էներգահամակարգը տեխնիկապես կարող է միացած լինել 4 հարևանի հետ. Խուդաթյան
ՀՀ էներգահամակարգը տեխնիկապես կարող է միացած լինել 4 հարևանի հետ. Խուդաթյան
Sputnik Արմենիա
Դավիթ Խուդաթյանի խոսքով` հարևանների էներգահամակարգերին միացված լինելը միայն կոմերցիոն նպատակ չի հետապնդում։ 03.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-03T13:16+0400
2026-02-03T13:16+0400
2026-02-03T13:16+0400
դավիթ խուդաթյան
էներգետիկա
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/19/82325422_0:84:1600:984_1920x0_80_0_0_e0eed4364cced8798a66f0f116e9e18e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ Տեխնիկապես հնարավոր է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը չորս հարևանների (Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան – խմբ.) հետ միացած գործի։ Այսօր 2025 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ վերահաստատելով, որ այս պահին տեխնիկական որևէ խոչընդոտ չկա։Նշենք, որ հունվարի 29-ի ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին։ Տարածքային կառավարման նախարարը հավելեց, որ Հայաստանի համար առաջնահերթություն է չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը։«Սա մեզ համար ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն՝ ներմուծել ու արտահանել, այլև կայունություն է։ Գաղտնիք չէ, որ միացված էլեկտրահամակարգերը կայունություն են ապահովում, ինչպես կայունություն են հաղորդում Վրաստանի և Իրանի էներգետիկ համակարգին և հակառակը»,– նշեց Խուդաթյանը։Ինչ վերաբերում է այս հարցում Իրանի հնարավոր դիրքորոշմանը, Դավիթ Խուդաթյանն ասաց, որ որևէ մտահոգություն Իրանի հետ կապված չկա, ավելին՝ նախորդ տարի կայուն գործել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։Խուդաթյանը նաև հավելեց, որ Իրան–Հայաստան բարձրավոլտ էներգետիկ համակարգի կառուցման աշխատանքները 85 տոկոսով արված են, և այն շահագործման կհանձնվի այս տարի։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/19/82325422_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4e9b51ae1e1c1f04782e32b49623bc34.jpg.webp
դավիթ խուդաթյան, էներգետիկա, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն
դավիթ խուդաթյան, էներգետիկա, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն
Դավիթ Խուդաթյանի խոսքով` հարևանների էներգահամակարգերին միացված լինելը միայն կոմերցիոն նպատակ չի հետապնդում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ Տեխնիկապես հնարավոր է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը չորս հարևանների (Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան – խմբ.) հետ միացած գործի։ Այսօր 2025 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ վերահաստատելով, որ այս պահին տեխնիկական որևէ խոչընդոտ չկա։
«Մնացած մասով հույս ունեմ զարգացումներ կլինեն, և մենք պատրաստ ենք այդ զարգացումներին։ Սակայն ժամկետներ չկան։ Ես նախորդ տարի այցելել եմ Թուրքիա և հանդիպել եմ էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ։ Ֆիքսել ենք, որ տեխնիկապես հնարավոր է իրականացնել, բայց այս պահին աշխատանքներ իրականացված չեն»,– ասաց Խուդաթյանը։
Տարածքային կառավարման նախարարը հավելեց, որ Հայաստանի համար առաջնահերթություն է չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը։
«Սա մեզ համար ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն՝ ներմուծել ու արտահանել, այլև կայունություն է։ Գաղտնիք չէ, որ միացված էլեկտրահամակարգերը կայունություն են ապահովում, ինչպես կայունություն են հաղորդում Վրաստանի և Իրանի էներգետիկ համակարգին և հակառակը»,– նշեց Խուդաթյանը։
Ինչ վերաբերում է այս հարցում Իրանի հնարավոր դիրքորոշմանը, Դավիթ Խուդաթյանն ասաց, որ որևէ մտահոգություն Իրանի հետ կապված չկա, ավելին՝ նախորդ տարի կայուն գործել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։
Խուդաթյանը նաև հավելեց, որ Իրան–Հայաստան բարձրավոլտ էներգետիկ համակարգի կառուցման աշխատանքները 85 տոկոսով արված են, և այն շահագործման կհանձնվի այս տարի։