Լավրովը արդյունավետ է որակել ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը  գնահատել  է որպես արդյունավետ

Լավրովը արդյունավետ է որակել ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը


ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը արդյունավետ է որակել Հայաստանի հետ համագործակցությունը եվրասիական տարածքի ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում։


«ԵԱՏՄ-ին անդամակցությունը հանրապետությանը բերում է իրական, շոշափելի օգուտներ։ Միության գլխավոր առավելություններից մեկը հարցերի լուծումն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի և անդամ երկրների շահերի հաշվառման սկզբունքի վրա, որը ենթակա չէ քաղաքական կոնյունկտուրայի ազդեցությանը», – ընդգծել է նախարարը։


Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է գրեթե $7,05 մլրդ: 2024 թվականի 11 ամիսների համեմատությամբ արձանագրվել է 41,4% նվազում։

Leave a Comment