Իսրայելի տարածքը կդառնա Իրանի համար օրինական թիրախ ԱՄՆ ագրեսիայի դեպքում, քանի որ «նրանք նույնն են»։
Այս մասին «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։
«Իսրայելը և Ամերիկան երկու առանձին միավորներ չեն. նրանք մեկ միավոր են», – ասել է նա՝ պատասխանելով Թեհրանի կողմից Իսրայելի դեմ պատասխան միջոցառումների մասին հարցին՝ ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության տարածքում հարված հասցնելու դեպքում։
«Եթե Ամերիկան հարվածի, Իսրայելը, իհարկե, կմասնակցի, և մեր պատասխանը պետք է համաչափ լինի», – ընդգծել է Շամխանին՝ մանրամասնելով, որ պատասխանի մասշտաբը կախված է նրանց գործողություններից և քայլերից: