Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ


Հասարակություն


Փետրվարի  3-4-ը, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է մառախուղ։

Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, փետրվարի 2-ի ցերեկը, 3-7-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 3-4 աստիճանով, փետրվարի 4-5-ը՝ գիշերը և ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-7-ը նույնքան կբարձրանա։

Снимок

Երևան քաղաքում`

Փետրվարի  3-4-ը, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ը, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։

Снимок 1


Leave a Comment