Իրանական անօդաչու թռչող սարքը հետախուզություն է իրականացրել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի տեղակայման մոտակայքում՝ Արաբական ծովում:
Այս մասին հաղորդում են մոնիթորինգ կենտրոնը:
Reauters-ը հաղորդում է, որ Իրանի ղեկավարությունը վախենում է, որ ԱՄՆ հարվածը կարող է նոր բողոքի ցույցեր հրահրել։ Վեց աղբյուրների համաձայն՝ Իրանի ղեկավարությունը գնալով ավելի է մտահոգված, որ ԱՄՆ հարվածը կարող է խաթարել իր հեղինակությունը՝ առաջացնելով բողոքի նոր ալիք։
Նշվում է, որ Իրանի պաշտոնյաները Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին հայտնել են, որ անցյալ ամիս բողոքի ցույցերի ճնշման նկատմամբ հանրային դժգոհությունը հասել է այնպիսի մակարդակի, որ վախն այլևս չի կարող խանգարել։ Խամենեին զգուշացրել է, որ շատ իրանցիներ պատրաստ են կրկին փողոց դուրս գալ, և որ արտաքին ճնշումը կարող է օգնել նրանց։