ԱՄՆ-ի հետ բանակցությունները կանցկացվեն՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարարությանը բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ հավասար հիմունքներով։

«Ես հանձնարարել եմ իմ արտաքին գործերի նախարարին (Աբբաս Արաղչի), համապատասխան պայմանների առկայության դեպքում, սպառնալիքներից և անհիմն սպասումներից զերծ, անցկացնել արդար և հավասար բանակցություններ՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով», – երեքշաբթի օրը գրել է նա X սոցիալական ցանցում։

Փեզեշքիանը հավելել է, որ այս որոշումը կայացրել է՝ «հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքը՝ արձագանքել ԱՄՆ նախագահի բանակցություններ վարելու առաջարկին»։

«Այս բանակցությունները կանցկացվեն՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը», – ընդգծել է Փեզեշքիանը։

Leave a Comment