
Չինաստանը նախօրեին գործարկել է երկաթուղային բեռնափոխադրումների նոր ն երթուղի, որը միացնում է արևելյան Չինաստանի Ցզյանսի նահանգի վարչական կենտրոնը՝ Նանչան, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հետ՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքով, հայտնում է Սինհուան։
Այս երթուղով առաջին գնացքը երկուշաբթի օրը մեկնել է Նանչանի միջազգային ցամաքային նավահանգստից՝ Բաքու տեղափոխելով մարմարե արտադրանք, բամբակյա գործվածք, պաստառներ և այլ ապրանքներ։
Գնացքը պետական սահմանը կհատի Խորգոս անցակետով, այնուհետև կշարժվի Ղազախստանի տարածքով և Կասպից ծովը կանցնի լաստանավային փոխադրմամբ։