«Ինտերը» հաղթել է «Կրեմոնեզեին», Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Կրեմոնեզեին»։

16-րդ րոպեին հաշիվը բացել է թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը։ 31-րդ րոպեին Պյոտր Զիելինսկին կրկնապատկել է այն։
Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել է հանդիպմանը՝ խաղադաշտ մտնելով 60-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի թիմը 55 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Կրեմոնեզեն» 23 միավորով 15-րդ հորիզոնականում է։

Leave a Comment