Փետրվար 02,2026 22:15
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը թանկարժեք նվեր է ստացել Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնյայի ԿԿՀ ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի նվերների հաշվառման ձևաթղթից»։
Նշենք, որ Խուդաթյանն աշխատանքային այցով Թբիլիսիում եղել է 2025-ի նոյեմբերի 24-26-ը, որի ժամանակ էլ վրացի գործընկերոջ՝ Ռևազ Սոխաձեի հետ փոխանակվել են հուշանվերներով։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարը Խուդաթյանին է նվիրել 806.000 դրամ արժողությամբ գեղարվեստական ստեղծագործություն. վրացի նկարիչ Վաժա Մեսխիի հեղինակած գեղանկար կտավ՝ կատարված յուղանկար տեխնիկայով։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)