Ռեփից դեպի Պրեմիեր լիգա, կամ Սնուփ Դոգի ֆուտբոլային երազանքը

Աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը հայտարարել է Չեմպիոնշիփում հանդես եկող ուելսյան «Սուոնսի Սիթիի» հետ կապված իր հավակնոտ ծրագրերի մասին։ 54-ամյա արտիստը, ով նախորդ տարվա հուլիսին ձեռք էր բերել ակումբի բաժնետոմսերի մի մասը, նպատակ ունի թիմը վերադարձնել Պրեմիեր լիգա։

BBC Sport-ի փոխանցմամբ՝ ամերիկացի աստղը ցանկանում է մեծացնել ակումբի եկամուտներն ու ճանաչելիությունը։

«Մենք ցանկանում ենք «Սուոնսիին» տեսնել Պրեմիեր լիգայում, իսկ դրա համար գումար է անհրաժեշտ։ Ես մտադիր եմ ներգրավել հովանավորչական պայմանագրեր և ապահովել այնպիսի գովազդային արշավներ, որոնք ակումբին կբերեն համաշխարհային անուն»,- նշել է ռեփերը Wales Online-ին տված հարցազրույցում։

Leave a Comment